Իրանին 190 հազար միջուկային ցենտրիֆուգ է հարկավոր, ինչը 19 անգամ մեծ է այն թվից, որը պատրաստ է թույլատրել Վաշինգտոնը Իրանի եւ առաջատար վեց գերտերությունների «միջուկային գործարքի շրջանակում: Այաթոլլահ Ալի Խամենեին նման հայտարարություն է արել հուլիսի 8-ին՝ «վեցյակի» եւ Իրանի Վիեննայում ընթացող բանակցությունների ընթացքում:
«Նրանց նպատակն է մեր համաձայնությունը հարստացման 10 հազար աշխատանքային սարքավորումներին, ինչը համարժեք է 10 հազար հնացած ցենտրիֆուգների, որոնք արդեն ունենք»,- Խամենեիի խոսքերն է փոխանցում «Ռոսբալտը»:
Ուրանի հարստացումը թույլ է տալիս արտադրել միջուկային վառելիք եւ ատոմային ռումբեր: Խամենեիի հայտարարությունը այս պահին իրանական կողմի առավել հաշվետու ձեւակերպումը դարձավ գերտերությունների հետ բանակցելիս:
Ամերիկյան լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ Վաշինգտոնի համար թույլատրելի է ուրանի հարստացման 2-4 հազար սարքավորումների գոյությունը:
Ֆրանսիայի արտգործնախարարն էլ հունիսին հայտարարել էր, որ Իրանին կթույլատրվի պահպանել «մի քանի հարյուր ցենտրիֆուգ, իսկ նրանք հարյուր հազար են ցանկանում»:





























