Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, ռուս պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին՝ Ռոման Սելեզնյովը, ձերբակալվել է Մալդիվներում, հաղորդվում է գերատեսչության կայքում:
«Մալդիվյան Հանրապետության մայաքաղաք Մալիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվա տեղափոխվող ռուս քաղաքացի Ռ.Վ. Սելեզնյովը: Նույն օրը նա պարտադրաբար մասնավոր ավիաընկերության ինքնաթիռով ամերիկյան գաղտնի ծառայության գործակալների կողմից տեղափոխվել է Գուամ: Այս փաստն արդեն հաստատվել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում», - ասվում է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ը տեղի ունեցածը գնահատել է՝ որպես Վաշինգթոնի հերթական ոչ բարեկամական քայլ:
«Անհասկանալի է նաեւ մալդիվյան իշխանությունների վարքագիծը, որոնք ի հեճուկս գոյություն ունեցող միջազգային իրավական նորմերի՝ այլ պետության հատուկ ծառայություններին թույլ են տվել առեւանգել ռուս քաղաքացուն եւ դուրս բերել երկրի սահմաններից դուրս: Մալդիվյան կառավարությունից անհրաժեշտ պարզաբանումներ ենք պահանջում», - նշել են ռուսական գերատեսչությունում:
Երեքշաբթի ԱՄՆ-ում ձերբակալվել է հայտնի համակարգչային խաբեբա, Ռուսաստանի քաղաքացի Ռոման Սելեզնյովը: Նա 2009թ. հոկտեմբերից մինչեւ 2011թ. փետրվար կասկածվում է ամերիկացիների կրեդիտային քարտերի եւ անձնական տվյալների գողության ու վաճառքի մեջ:




























