Ազգային անվտանգության ծառայության կողմից «Ժառանգության» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրման փորձը կուսակցության դեմ է ուղղված: Այդ մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցության առնվազն երկու անդամի հավաքագրել: Հովհաննիսյանը նաեւ հաղորդեց, որ այսօր Հրայր Մանուկյանը դատախազություն եւ օմբուդսմենի գրասենյակ կներկայացնի հանցագործության մասին դիմում. «Այս գործում որպես միջնորդ է հանդես եկել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի խորհրդականը, իսկ հանցագործությունն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայությունը»:

Կարող եմ ասել, որ նա շատ խելացի երիտասարդ լրագրող է: Եվ այն փաստը, որ այդ առաջարկն արվել է «Ժառանգություն» համագումարից առաջ եւ հետո, վկայում է մի բանի մասին. Դա ուղղված էր մեր կուսակցության դեմ: «Պարզապես իշխանությունները վախենում են երկրի քաղաքացիներից: Ձեքներդ հեռու մեր կուսակիցներից»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am