Մի-8 ոստիկանական ուղղաթիռը ՌԴ Մերձբալկանյան շրջանի տայգայում փչացած ամենագնացից կին եւ երեխա ուղեւորներին տեղափոխել է Ուստ-Կարենգա գյուղ:
«Տղամարդիկ մնացել են ամենագնացի հայտնաբերման վայրում: Այժմ լուծվում է նրանց տեղափոխման հարցը: Տուժածների մասին տվյալներ չկան», - հերթապահ դիսպետչեր Պավել Տիմոշենկոյի խոսքերը մեջբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդվել է, 27 ուղեւորներով (այդ թվում 7 երեխա) ամենագնացը, հուլիսի 6-ին դուրս է եկել Տունգոկոչենից դեպի Ոuստ-Կարենգա եւ չի հասել վերջին կանգառ: Ամենագնացի որոնման համար ուղղաթիռ է ներգրավվել: Տրանսպորտային միջոցը հայտնաբերվել է տեղական ժամանակով ժամը 17:45-ին Ուստ-Կարենգայից 100 կիլոմետր հեռավորության վրա:





























