Ադրբեջանում «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ուղեկցորդները մտադիր են հացադուլ սկսել:
Այսկերպ նրանք բողոքում են, որ 10 տարի իրենց արձակուրդային չեն վճարում եւ կրճատում են աշխատավարձը, փոխանցում է «Azadlıq» թերթը:
«Մեզ օրական հասնում է 10 մանաթ, սակայն տալիս են 5: Մենք որոշել ենք 100-150 մարդուց բաղկացած խմբով հացադուլ սկսել: Մի կողմից աշխատավարձ չեն վճարում, մյուս կողմից էլ կրճատում են: Եթե ցույցի հարմար վայր չգտնենք, տեղ կխնդրենք գերեզմանոցում. մեր մահվան դեպքում հեշտ կլինի թաղելը: Գերեզմանում տեղն արժի 500 մանաթ: Թող մեր փողերով գոնե գերեզմանի համար վճարեն», - ասում են ուղեկցորդները:
Նշենք, որ ուղեկցորդների բողոքի ցույցերը սկսվել էին մի քանի ամիս առաջ, երբ «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշել էր կրճատումներ իրականացնել:





























