Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի բոլոր գրախանութներին, հրատարակչություններին, ինչպես նաեւ բոլոր գրքասերներին հրավիրում է Մաշտոցի պողոտայի հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակ՝ մասնակցելու Սուրբ թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի տոնին նվիրված գրքերի ցուցահանդես–տոնավաճառին:
Միջոցառումն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2014» միջոցառումների ծրագրի շրջանակում։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե տոնավաճառը տեղի կունենա հուլիսի 10–ին ժամը 11:00-18:00:
Մանրամասների համար զանգահարել տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով:





























