Արարատյան դաշտի ձկնաբույծները չեն կարող օգնել գյուղացիներին ավելին, քան հիմա են օգնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողներին հայտարարեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության ընթացքում արծարծվել էր Արարատյան դաշտում արտեզյան ջրերի ռացիոնալ օգտագործման հարցը, այդ թվում՝ ձկնային տնտեսությունների կողմից:
Հարցին՝ ինչպես կարելի է շահադրդել ձկնաբույծներին գյուղացիական տնտեսություններին մշակված ջրի մատակարարման համակարգերի վրա ծախսեր կտարելու, Անդրեասյանը նկատեց, որ ձկնաբույծները կենտրոնացած են մի տարածքում, իսկ գույղացիներին ջուրը պակասում է լրիվ այլ տարածքներում: «Ձկնային ֆերմաները շատ են Մասիսում, իսկ ոռոգման ջրի սուր կարիք ունեն Բաղրամյանի եւ Թալինի համայքները: Ջուրն այդքան երկար ուղղորդելը շատ բարդ է», - հայտարարեց Անդրեասյանը: Ջրի երկրորդային օգտագործումը հիմա արդեն փորձարկվում է այնտեղ, որտեղ հնարավոր է, հավելեց Անդրեասյանը:





























