Ոռոգման սեզոնին 2014թ. Արաքսում մի քանի անգամ պակաս ջուր է հավաքվում, ինչը եւ ոռոգման հետ կապված խնդիրներ է առաջացնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողներին հայտարարեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: «Այժմյան ոռոգման սեզոնին Արաքսում վայրկյանում 25 խորանարդ մետր ջուր ունենք, այնինչ, տարվա այդ եղանակին սովորաբար մակարդակը 100-ից ավելի է լինում, հայտարարեց Անդրեասյանը: Նման իրավիճակ է տիրում է նաեւ  Հրազդանի ստորին հոսանքում (Արաքսի վտակ) եւ այլ գետերում:

Ջուրը չի հերիքում նաեւ Արաքսի մեկ այլ վտակում՝ Ախուրյանում. Ախուրյանի 525 մլն խոր. մետր ջրամբարը այս տարի կիսով չափ է լցվել:

Այդուհանդերձ, նկատեց Անդրեասյանը, ջրի պակասությունը կապված չէ Թուրքիայում Արաքսի ջրամբարների կառուցման հետ, քանի որ դրանք դեռ այնտեղ չեն նախագծվում: «Մենք էլ, մեր հերթին, մերն ենք նախագծում, որպեսզի գարնանային հալոցքի ջրերը պահպանենք ամառային ոռոգման սեզոնի համար», - հայտարարեց Անդրեասյանը: