Հայաստանում Մաստարայի նոր ջրամբարի 30 մլն դոլարի վարկը կստորագրվի մոտ ապագայում: Այդ մասին News.am-ի թղթակցին հայտարարեց տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը:

Նրա խոսքով, Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի հետ արդեն գրեթե համաձայնեցվել են շինարարության վարկավորման նոր պայմանները: «Վարկը մեղմ կլինի, ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ եւ մի քանի տարի արտոնյալ պայմաններով: Համաձայնագիրը պետք է ստորագրվի Հիմնադրամի պատվիրակության կողմից սպասվող Հայաստան հերթական այցի ընթացքում», - հայտարարեց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է այլ նախագծվող ջրամբարներին, ապա Եղվարդում անցկացվում է տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստությունը, իսկ Կասպում եւ Վեդիում՝ ՏՏՀ-ի կազմումը:

Հիշեցնենք, որ Եղվարդի ջրամբարի շինարարությունը Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունն (JICA) է պատրաստվում ֆինանսավորել, Կապսինը՝ Գերմանիայի զարգացման բանկը (KfW), Վեդիինը՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD):

Նախնական գնահատումներով, Եղվարդի ջրամբարի կառուցման ավարտը (խորհրդային տարիներին չավարտված) մոտ 140 մլն դոլար կպահանջի, իսկ Վեդիինը՝ 35-45 մլն դոլար:

Եւս մեկ անավարտ՝ Կապսի (Շիրակի մարզ) ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու համար կպահանջի 40-50 մլն դոլար»: