Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկումների շրջանակում իրականացրել է փոքր հեռահարության երկու հրթիռի մեկնարկ՝ Ճապոնական ծովի արեւելյան ափից, փոխանցում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցչին: 

«Մենք ենթադրում ենք, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկական հրթիռներ են  եղել», — պատմել է կոմիտեի ներկայացուցիչը:

Այս տարվա սկզբից Հյուսիսային Կորեան բալիստիկական հրթիռների մի քանի  փորձարկումներ է իրականացրել: Վերջին հրթիռն արձակվել էր հուլիսի 2-ին, որը գնահատում են որպես Փհենյանի բողոք՝ ընդդեմ վերջերս Սեուլ ՉԺՀ-ի նախագահի այցի: 

Չինաստանը Հյուսիսային Կորեայի միակ գործընկերն է միջազգային ասպարեզում: