Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ին տեղեկացրել են, որ «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) իսլամական պետություն» շարժման գրոհայինները Մութանա  նահանգում գրավել են քիմիական զենքի պահեստները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Ըստ գործակալության՝ հունիսի 11-ին գրոհայինները օբյեկտ էին գրավել, որում շուրջ

2,5 հազար քիմիական հրթիռային շարժիչ կար, ինչպես նաեւ մարտական թունավոր նյութեր: ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամեդ Ալի Ալհաքիմը գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին նամակ է ուղարկել, որում հայտնել է գրոհայինների կողմից զենքի գրավման մասին՝ ընդգծելով, որ գրավված է 41 բունկերներից 13-ը, որոնցում պահվում է նատրիումի ցիանիդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մութանա նահանգում պահվող նյութերը հնացած են եւ  քիմիական զենքի պատրաստման համար ոչ պիտանի: