Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության զարգացման բնագավառում առանցքային դերակատարում ունեցած զորահրամանատարը վախճանվել է սրտի կաթվածից, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

 «Կորեական ժողովրդական բանակի գեներալ Չոն Բեն Հոն մահացել է սրտի կաթվածից, հուլիսի 7-ին, ժ. 19:00-ին, 88 տարեկան հասակում», — հայտնում է «Ռոսբալտը»:

Չոն Բեն Հոն, լինելով Կորեայի աշխատանքային կուսակցության քարտուղար, միջուկային զենքի զարգացման առաջատար դեմքերից էր եւ առանձնահատուկ ավանդ է ներդրել Հյուսիսային Կորեան «հրթիռների եւ մեկնարկային սարքերի արտադրողի վերածման գործում»:

Աշխատանքային կուսակցության կենտկոմը եւ Հյուսիսային Կորեայի պաշտպանության կոմիտեն հայտնել են, որ երկրում կանցկացվի «ատոմային ռումբի հայր» Չոն Բեն Հոյի պետական հուղարկավորությունը: Ձեւավորվել է թաղման հանձնաժողով, որը կգլխավորի պետության առաջնորդ Կիմ Չեն Ընը եւ որում 88 պաշտոնյա կընդգրկվի: