Chongqing Youth Daily չինական թերթը հրապարակել է Ճապոնիայի քարտեզը՝ Հիրոսիմա եւ Նագասակի վրա «ատոմային սնկեր» պատկերելով ՝ «Ճապոնիան կրկին պատերազմ է ուզում» վերնագրմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Շաբաթաթերթի քարտեզի վրա Ճապոնիան պատկերված է երեք քաղաքներով. Տոկիո, Հիրոսիմա եւ Նագասակի, սակայն ճապոնական մայրաքաղաքի վրա սնկի տեսքով ծխի ամպը բացակայում է:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Քիսիդան զայրացած հայտարարել է. «Որպես ատոմային հարվածներից տուժած միակ երկրի արտգործնախարար, եւ որպես քաղաքական գործիչ՝ ես չեմ կարող հաշտվել սրա հետ»:

Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել էն 2012թ. սեպտեմբերի 11, երբ ճապոնական կառավարությունը մասնավոր ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու (Դյայուդաո) արշիպելագի 5 կղզիներից 3-ը, որոնք Պեկինը համարում է պատմականորեն չինական տարածք: Կղզիների պատկանելիության մասին ԿԺՀ-ի եւ Ճապոնիայի միջեւ վեճը սկսվել է 1970-ական թթ.-ից: Ճապոնիան պնդում է, որ կղզիները զբաղեցնում է  1895թ.-ից ի վեր, մինչ այդ դրանք ոչ մեկին չեն պատկանել, իսկ Չինաստանի պահանջները բացատրում է այն հանգամանքով, որ շրջանը հարուստ է բնական ռեսուրսներով:

Չինաստանն, իր հերթին, պնդում է, որ կղզիները 600 տարի առաջ Չինական կայսրության կազմի մեջ են ներառված եղել: