Եվրամիությունում անհանգիստ են Մերձավոր Արեւելքի հակամարտության շիկացմամբ:

«Մենք լուրջ անհանգստությամբ ենք հետեւում Իսրայելի հարավում եւ Գազայի հատվածում վատթարացող իրավիճակին», - ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունում:

Իր զայրութն արտահայտելով «Գազային հատվածի տարածքում զինված խմբերի անկանոն գնդակոծությունների» վերաբերյալ՝ Ե«-ն քննադատել է նաեւ մարդկային կորուստների ու երեխաների մահվան հանգեցնող պատասխան հարվածները», - նշել է Քեթրին Էշթոնը եւ հորդորել հակամարտության երկու կողմերին անհապաղ դադարեցնել կրակը:

Նմանատիպ տեսակետ է հայտնել նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Նշելով Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը, նա միեւնույն ժամանակ անհանգստություն է հայտնել ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայի հատվածում խաղաղ բնակչության անվտանգության համար:

«Բռնության շիկացման շարունակությունը կամ ավելի խորացումը երկու երկրներից եւ ոչ մեկի շահերից չի բխում», - հայտարարել է Էռնեստը:

Վաշինգթոնն ակնկալում է, որ Իսրայելը բաց կպահի «դիվանագիտության ալիքը», ինչը հնարավորություն կտա հրադադարի ռեժիմ սահմանել կամ հասնել իրավիճակի կայունացմանը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: