Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի վարչության պետի աշխատանքից ազատման կարգադրությունը:
Ինչպես հաղորդվում է, «Մեր քաղաք» պորտալում ֆոտոշոփ կիրառելու մեջ բռնված ավագանու ղեկավարը աշխատանքից ազատվել է «սեփական նախաձեռնությամբ»:
Սոբյանինը հայտարարել է Տարասովի ազատման մասին, երբ հայտնի է դարձել, որ շրջանի բնակիչները, ովքեր խնդրել էին իրենց տանը հասցեով աղյուսակ տեղադրել, հաշվետվությունում դրանք «նկարել» են ֆոտոշոփ ծրագրի օգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եկեք ազատենք աշխատանքից ավագանու ղեկավարին, տվեք ինձ կարգադրությունը եւ ես այն կստորագրեմ», - ասել էր քաղաքապետը՝ հավելելով, որ կատարված աշխատանքների մասին ստելն իմաստ չունի, քանի որ, միեւնույն է, խաբեությունը կբացահայտվի:





























