ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է Չինաստանի հետ հարաբերություններում «նոր մոդել» ստեղծել, ինչը կնպաստի բոլոր ծագող անհամաձայնությունների կառուցողական կարգավորմանը:
«Միացյալ նահանգները ողջունում է կայուն, խաղաղ եւ բարգավաճ Չինաստանի կայացումը», - հայտարարել է ամերիկացի նախագահը: Օբամայի խոսքով՝ երկրների միջեւ հարաբերությունները պետք ոսահմանվեն համագործակցության նպատակաուղղվածությամբ:
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հայտնվել էր Պեկինում կայացած Վեցերորդ ռազմավարական եւ տնտեսական երկխոսության շրջանակներում ԱՄՆ եւ ՉԺՀ ներկայացուցիչների միջեւ հանդիպումից հետո:
Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը Հարավ-չինական ծովում հարեւանների նկատմամբ ՉԺՀ-ի տարածքային պահանջները «խնդրահարույց» է համարում: Փորձագետները ենթադրում են, որ ՉԺՀ-ը հարեւանների նկատմամբ ագրեսիվ գործողություններով փորձում է ամրացնել իր դիրքերը ԱՄՆ-ի հետ կարեւոր բանակցությունների նախօրեին:
Ապրիլին Բարաք Օբաման շրջագայել էր ասիական երկրներով: Եվ չնայած Չինաստանը ներառված չէր ամերիկյան առաջնորդի երթուղում, հենց այդ երկիրն է տարածաշրջանում Վաշինգթոնի գործընկերների հետ բանակցությունների գլխավոր թեմաներից եղել: Նրանց բոլորին Օբաման փորձել է հավատացնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է «չինական սպառնալիքներից», պաշտպանել իր դաշնակիցներին հաղորդում է Lenta.ru-ն:





























