Ռուսաստանում Հյուսիս-Կովկասյան օկրուգի ռազմական դատարանը Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով:

Ամիրովը պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Բացի այդ, դատարանը նրան զրկել է բոլոր պարգեւներից:

Դատարանը այս գործող մեղավոր է ճանաչել նաեւ Ամիրովի զարմիկին՝ Մախաչկալայի փոխքաղաքապետ Յուսուպ Ջափարովին: Նա դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման:

Դատավորը հայտարարել է, որ նրանց մեղքն ապացուցված է: Ամիրովն ու Ջափարովը մեղադրվում են ահաբեկչության կազմակերպման, զենքի ապօրինի շրջանառության կազմակերպման, ՌԴ Քննչական կոմիտեի Սովետական շրջանի քննչական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Հաջիբեկովի սպանության  մեղադրանքներով: