Անբավարար տեսողությամբ հետիոտների երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երեւան քաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաեւ ձայնաազդանշանային սարքեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ սարքերը միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։