Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը երկրի խորհրդարանը կվավերացնի հուլիսի 18-ին արտահերթ նիստում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ոսուպաշվիլին, հաղորդում է Վրաստան Online-ը:
Լեհաստանի սենատի մարշալ Բորուսեւիչի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Ուսուպաշվիլին հաղորդել է, որ «Վրաստանի սահմանադրության պահանջներին համաձայն, նա մոտ օրերս կդիմի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին խորհրդարանում արտակարգ նիստ գումարելու խնդրանքով»:
Այժմ Վրաստանի խորհրդարանը արձակուրդի մեջ է, գարնանային նստաշրջանը ավարտվել էր հունիսի վերջին: Ըստ սահմանադրության, հանրապետության նախագահը իրավունք ունի արտահերթ նիստ գումարել կարեւոր օրինագծերի եւ համաձայնությունների դիտարկման ու հաստատման նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ վերոնշյալ համաձայնությունը ստորագրվել է հունիսի 27-ին Բրյուսելում: Վրաստանի խորհրդարանի, Եվրախորհրդարանի եւ ԵՄ մնացյալ անդամ-երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումից հետո համաձայնությունը ուժի մեջ կմտնի: ԵՄ անդամ երկրներից համաձայնությունը առաջինը Ռումինիան է ստորագրել (հուլիսի 2-ին):





























