Մոսկվան կողմ է, որպեսզի Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը զարգանա «հետեւողականորեն, աստիճանական եւ չարգելակվի արհեստական, իրավիճակային նկատառումներով»: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը իտալացի կոլեգա Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Իտալիան 2014թ. հուլիսի 1-ից կստանձնի Եվրամիության նախագահությունը:
«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների մանրամասն քննարկումներով, մենք շատ ընդհանուր շահեր ունենք» - շարունակել է Լավրովը:
Մոգերնին, իր հերթին, նշել է, որ Իտալիայի եւ ԵՄ երկրների տեսակետը Եվրասիական տարածքում մեկն է՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատումը: «Տարածքը, որ զբաղեցնում են մեր պետությունները, միասնական տարածք է», - ընդգծել է իտալուհի արտգործնախարարը:
«Մենք կողմ ենք, որպեսզի եվրաինտեգրման գործընթացները առճակատումներ չառաջացնեն, այլ իրականացվեն՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - ավելացրել է Մոգերանին:
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ քննարկել են Ռուսաստանի եւ Իտալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային օրակարգը, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում:





























