Երեւան քաղաքի Իսակովի պողոտա եւ Բարձրբերդի փողոց խաչմերուկում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն։
Իսակովի պողոտայով «Հաղթանակ» կամրջից Կենտրոնական ավտոկայան երթեւեկության ուղղության դեպքում` նշված խաչմերուկում ձախ եզրային գոտին առանձնացվել է միայն դեպի «Հաղթանակ» կամուրջ հետադարձ կատարելու համար։
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ այս փոփոխությունը կսկսի գործել հուլիսի 10-ից։





























