Beeline–ը մեկնարկել է անսահմանափակ ինտերնետ ռոումինգ Վրաստանում նոր առաջարկը։ 2014թ–ի հուլիսի 7-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ռումինգում գտնվող բաժանորդները, միանալով Beeline ցանցին Վրաստանում, կարող են օգտվել «Անսահմանափակ ինտերնետ Light (Լայթ)» ծառայությունից։ Ծառայությունը հասանելի է Beeline–ի բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Բաժանորդային վարձը կազմում է 90 դրամ օրեկան։
Ծառայությունն ակտիվացնելու համար հաճախորդը պետք է իր բջջային հեռախոսից հավաքի *930# հրահանգը։ Ինչպես նաեւ անհրաժեշտ է անվճար ակտիվացնել ռոումինգը՝ հավաքելով #351*0000# հրահանգը։
«Ամառային արձակուրդների ամենաթեժ շրջանում Beeline–ը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին ռոումինգի նոր շահավետ առաջարկներով։ Մենք ընտրել ենք Վրաստանը՝ հանգստի համար ամենա սիրված երկրներից մեկը, որտեղ մեր բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից այն նույն սակագնով, որից օգտվում են Հայաստանում։ Հուլիսի սկզբին գործարկված «Կապի մեջ» ծառայությանը հավելելով այս առաջարկը, մենք կարող ենք ասել, որ Beeline–ի սեզոնային ռոումինգի ծառայությունները այս տարի դառնում են ամենա շահավետը»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline հաճախորդները, ովքեր օգտվում են «Light», «Pro» եւ «MegaPro» անսահմանափակ շարժական ինտերնետի ծառայություններից Հայաստանում, կարիք չունեն կրկին ակտիվացնելու ծառայությունը։ Ծառայության համար բաժանորդային վարձ չի գանձվում։
Նշենք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում բաժանորդներին սպասվում էր հաճելի անակնկալ։ Հաճախորդները, կարող էին ինքնագիր ստանալ եւ նկարվել Beeline–ի գովազդային դեմք հանդիսացող Գարիկ Պապոյանի հետ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Beeline–ը հայտարարեց «Կապի մեջ» ծառայության գործարկման մասին, որը ռոումինգի ցածր գների աննախադեպ առաջարկ է։ Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում, մեր հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 29.99 դրամ մեկ միասնական սակագնով։ 1ՄԲ բջջային ինտերնետի եւ ելքային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 29.99 դրամ։ Մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են։





























