Մոսկվայի արեւելքում ազդրից անհայտ դեղամիջոցի ներարկման եղանակով կին է սպանվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
63-ամյա կինն իր հարեւանուհուն տեղեկացրել է անհայտ երկու անձի հարձակման մասին, որոնցից մեկը դիմակով է եղել: Հանցագործները կնոջը անհայտ դեղամիջոց են ներարկել:
Կինը մահացել է, դեղամիջոցի բնույթը պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում:
Այս պահին սպանության փաստով քրեական գործ է հարուցվել, հարձակվողների ինքնությունը ճշտում են տեսահսկող սարքերի օգնությամբ, որոնք արձանագրել են հարձակման պահը:





























