Երեւանի շենքերի 80%-ի սեյսմակայությունը հուսալի չէ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողին հայտարարեց «Արմպրոեկտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Նրա խոսքով՝ մայրաքաղաքում անհրաժեշտ է մասշտաբային աշխատանքներ իրականացնել շենքերի ամրացման նպատակով, իսկ նման ծրագրերի պակաս շատ է զգացվում:

Նրա խոսքով՝ 1988թ.-ից հետո հանրապետությունում նման աշխատանքներ իրականցվել են, սակայն բոլոր բնակարանները չեն ընդգրկել: Իսկ տների անհատական վերանորոգումը, նույնիսկ պատերի հնարավոր ամրացմամբ, խնդիրը չի լուծում: «1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո մտավախություն կա, որ նույնիսկ ոչ ուժեղ ցնցումներից կառույցների մի մասը կարող է փլվել», - եզրափակեց Ազիզյանը: