Դատական կատարածուները կես տարում ՌԴ տարածքից 93 ապօրինի ներգաղթյալի են արտաքսել, որոնց հայտնաբերել էին Վոլոգդայի մարզում:
Ապօրինի ներգաղթյալները հիմնականում Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Հայաստանից եւ Ղազախստանից են եղել:
Նախորդ շաբաթ հայրենիք են վերադարձել եւս երեք ապօրինի ներգաղթյալներ, որոնք խախտել էին ՌԴ-ում գտնվելու կանոնները: Դատական կատարածուները նրանց տարել են պետական սահմանի մոտ եւ հանձնել սահմանապահներին: Այս պահին «Արտասահմանցիների հանգրվան-կենտրոնում» գտնվում են դատարանի որոշումների ուժի մեջ մտնելուն սպասող միգրանտներ, ինչից հետո հարկադրաբար կվերադարձվեն հայրենիք, հայտնում է «Մեդիա-Ցենտրը»:





























