Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է հակամարտող կողմերի շահերից:

Միացյալ նահանգների Կոնգրեսի անդամ Մայքլ Մակ Մահոնը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ցանկացած ձգձգված բանակցության «ապասառեցումը» դժվարին խնդիր է: «Սակայն վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի ակտիվություն է նկատվում: կարծում եմ, որ Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը բաց են միջզգային հանրության աջակցությունը վայելող նոր քաղաքականության համար»,- ասել է կոնգրեսմենն ու հավելել. «Թեեւ այդ գործըթնացը բարդ է լինելու ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է կողմերի շահերից: Ես համակողմանի աջակցում եմ Միսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքները»: