Հրապարակվել է աշխարհի խաղասեր եւ ռազմասեր երկրների ցանկը։ Ըստ Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի (Global Peace Index - GPI)՝ 149 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը։ Այս մասին նշված է GPI ինդեքսը կազմող կազմակերպության «Vision of Humanity» պաշտոնական կայքում։  Հայաստանի հարեւան եւ թշնամական տրամադրություններ ունեցող Ադրբեջանը նույն ցուցակում  զբաղեցնում է 119 հորիզոնականը։ Հարավային Կովկասի երկրներից ամենառազմատենչը ճանաչվել է Վրաստանը՝ զբաղեցնելով 142-րդ տեղը։

Ըստ GPI ինդեքսի՝ աշխարհի ամենախաղաղասեր երկիրը Նոր Զելանդիան է։ Խաղաղօվկիանոսյան այս երկրին հաջորդում են Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան եւ Նորվեգիան։

ԱՊՀ երկրներից Ուկրաինան զբաղեցրել է ցուցակի 97-րդ, Բելառուսը՝ 105-րդ, իսկ Ռուսաստանը՝ 143-րդ հորիզոնականը։

Տեղեկացենք, որ GPI ինդեքսը կազմելիս հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ, այդ թվում բնակչության համեմատ իրավապահների քանակը, ազատազրկվածների թիվը, զինամթերքի ձեռքբերման հասանելիությունը եւ ռազմական ծախսերի ծավալն ու դինամիկան։ Ուշադրություն է դարձվում նաեւ յուրաքանչյուր երկրում մարդու իրավունքների եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների վիճակի վրա։