Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են երկրի հարավ-արեւելքի իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունների, եթե հաստատվի երկկողմանի հրադադար՝ ԵԱՀԿ դիտորդների վերահսկողությամբ։
Այս մասին Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է BBC-ի ուկրաինական ծառայության հետ հարցազրույցում:
Ըստ Կլիմկինի` Ուկրաինան այժմ խոսում է «երկկողմանի հրադադարի մասին` առանց որեւէ պայմանների»:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԵԱՀԿ դիտորդները վերահսկեն հրադադարը տեղում` դրա առաջին իսկ րոպեից», — հայտարարել է նա:
Կլիմկինն ընդգծել է, որ իր համար «կարեւոր է շարունակել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը, մասնավորապես` անջատականների վրա ազդելու համար, բանակցություններ վարելու նպատակով»:
«Կարեւոր է, որպեսզի այդ բանակցությունները հնարավորություն տան երկկողմանի հրադադար սահմաննել», — նշել է նա:





























