Ռուսաստանում պատգամավորները եւ նրանց կողմից հրավիրված փորձագետները հատուկ սոցցանց կունենան, հայտնում է «Իզվեստիան»:
Սոցցանցը կթողարկվի Պետդումայում էլեկտրոնային խորհրդարան նախագծի շրջանակում՝ portal.parlament.gov.ru հասցեով: Շարքային օգտվողները կարող են միայն ընթերցել նախաձեռնությունները:
«Սա, ըստ էության, գործիք է լուրջ խնդիրների օպերատիվ լուծման համար», - հայտարարել է էլեկտրոնային պորտալի ստեղծման աշխատանքային խմբի ղեկավար Իգոր Լեբեդեւը:
Կայքում նաեւ կեղծ էջերի համար լուրջ միջոցներ են նախատեսված:
«Նախքան գրանցվելը հարկ կլինի մոդերատորներին պատգամավորությունը հաստատող փաստաթղթեր ուղարկել՝ վկայականի համարը, սոցցանցերում անձնական էջերի կամ պաշտոնական կայքերի հղումները», - նշում է թերթը:





























