Գազայի հատվածում «Ազատության նավատորմի» վրա Իսրայելի հարձակումը դատապարտող դրույթները չեն ներառվել Ստամբուլում ավարտված «Ասիայում փոխգործակցության եւ վստահության ամրապնդման» կոնֆերանսի եզրափակիչ հռչակագրում, թեեւ Թուրքիան շատ ջանքեր էր թափում այդ ուղղությամբ:
Ինչպես եւ սպասվում էր, Թուրքիան փորձում էր օգտագործել ստամբուլյան ֆորումը, Իսրայելին դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Թեեւ ֆորումի մասնակից գրեթե երկրները կողմ են եղել այդ դրութի ընդգրկմանը հռչակագրում, սակայն դեմ է եղել մեկ մասնակից, որի պատճառով էլ այն դուրս է մնացել հռչակագրից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի վերաբերյալ դրույթի ընդգրկմանը դեմ է եղել 22 մասնակից երկրներից մեկը, կոնֆերանսի կողմից Իսրայելին դատապարտող դրույթների ներառումը հռչակագրում տեխնիկապես անհնար է եղել»,- ասել է Թուրքիայի նխագահ Աբդուլա Գյուլը: Նշենք,որ միակ դեմ արտհայտվողը եղել է Իսրայելի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի զինվորականները գրավել են «Ազատության նավատորմը», որը հունաիտրա օգնություն էր հասցնում շրջափակման մեջ գտնվող Գազային: Նավերում եղել են իրավապաշտպաններ: Հարձակման արդյունքում սպանվել է 10 մարդ, որից 9-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

























