ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան սկսել է իր շրջագայությունը Հարավային Կովկասում: Այս օրերին նա Հայաստանում է եւ մի քանի ժամից Ծաղկաձորում մասնակցելու է սեմինարի: Երեւանից Բրայզան կմեկնի Բաքու:

Փորձագետները կարծիք են հայտնում, որ սա Բրայզայի վերջին այցն է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, եւ շուտով նա նշանակվելու է ԱՄՆ դեսպան Ադրբեջանում: