Ամերիկյան Boeing կոնցեռնը փոխել է ուղեւորատար օդանավերի շուկայի  իր կանխատեսումը, գրում է  The Wall Street Journal-ը:

Ընկերությունում կարծում են, որ առաջիկա 20 տարում կվաճառվի 37 հազար ուղեւորատար օդանավ՝ 2 տրլն դոլար ընդհանուր արժեքով: Նախկինում խոսվում էր 35 հազար ուղեւորատար օդանավերի  մասին՝  4,8  տրլն դոլար ընդհանուր արժեքով:

Boeing-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը հայտարարել է, որ ռեակտիվ օդանավերի պահանջարկը մնում է կայուն եւ մեծ:

Boeing-ում նաեւ ենթադրում են, որ 2014թ. օդային տրանսպորտով ճանապարհորդողների թիվը կկազմի  3 մլրդ, իսկ մինչեւ 2033թ. ցուցանիշը կգերազանցի  7 միլիարդը՝ հիմնականում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հաշվին, փոխանցում է gazeta.ru-ն: