Դաղստանում սպանվել է ընդհատակյա զինված խմբավորման մի անդամ: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Դաղստանի Ցումադինի շրջանի Էդեչա գյուղում:

«Առավոտյան ժամը 06.00-ի սահմաններում, երբ ուժայինները գյուղում օպերատիվ միջոցառումներ էին իրականացնում, անհայտ տղամարդը գյուղի մզկիթի տանիքից կրակ է բացել նրանց վրա: Պատասխան կրակով հարձակվողը ոչնչացվել է: Ներկայումս գյուղում փնտրում են նրա հանցակցին, որը, հնարավոր է, թաքնվում է մզկիթում»,-ասել է աղբյուրը: