Թուրքիայի արեւմուտքում գտնվող Դեզիլ քաղաքում պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 25-ի, մեկ մարդ զոհվել է, հաղորդում է «RIA Novosti»-ն՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքը:
Պայթյունը որոտացել է ուրբաթ առավոտյան, Բայրամ-էրի 5 հարկանի գրասենյակային կենտրոնի առաջին հարկում: Նահանգապետ Աբդուլքադիրի Դեմիրի հրապարակած նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել, առնվազն 25-ը՝ վիրավորվել: 5 վիրավորների վիճակը ծանր է: Բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ:
Պատահարի վայրում աշխատել են շտապ օգնության մեքենաները, մեկ մարտական հաշվարկ եւ ոստիկանությունը:
Պայթյունի պատճառը դեռեւս անհայտ է, սակայն մասնագետները ենթադրում են, որ պատճառը կենցաղային գազն է: Տեղի ունեցածի փաստով իրականցվում է քննություն:





























