Բար-Իլան համալսարանի պրոֆեսորներ Յոսի Կացը, Յակով Կացը, Դավիթ Ցուրիելը եւ Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Օֆեր Իսրայելին նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Անկարայից պահանջել դադարեցնել Կիպրոսի զավթումը:
«Չնայած ստորագրված համաձայնագրերին՝ Թուրքիայի իշխանությունները որոշեցին միանալ Իսրայելի ամենաոխերիմ թշնամիներին, որոնք մեր կործանմանն են ձգտում: Եկել է առանց սահմանափակումների գործելու ժամանակը: Առաջին հերթին Իսրայելի կառավարությունը կարող է հրապարակայնորեն աջակցել հայերի պահանջներին եւ ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք որեւէ շահ չունենք, որին կարող է խոչընդոտել Ցեղասպանության փաստի ընդունումը, եւ Իսրայելի կառավարությունը կարող է վերջապես բարոյապես ճիշտ որոշում կայացնել»,- ասված է նամակում, հաղորդում է izrus.co.il-ը:
Բացի այդ, պրոֆեսորների կարծիքով, հարկ է պահանջել Թուրքիայից, որ զիջումների գնա Հյուսիսային Կիպրոսի հարցում:

























