Հունիսի 8-ին ժամը 21.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 24 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Մելքոն Մ.-ին, որը նույն օրը, ժամը 21.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեում գործող «Լեվիս» խանութի մոտ բացահայտ հափշտակել է 1977 թ. ծնված Արմինե Շ.-ի 190 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկյա շղթան` կախազարդով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, հափշտակվածն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: