Հունիսի 11-12-ը Երեւանում կկայանա Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի ժողովը: Հյուրընկալող կողմը Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ն է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից, հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Բելոռուսից, Մոլդովայից, Հունաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Շվեդիայից եւ Պաղեստինից: Հանձնախմբի նիստին կքննարկվեն մի շարք հարցեր, ներառյալ` տարածաշրջանում վերջին կարեւոր իրադարձությունները:

Հանձնաժողովի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին: Ժողովի աշխատանքների ավարտից հետո` հունիսի 12-ին, ժամը 13-ին  մամուլի ասուլիսում կներկայացվի հանձնախմբի  ժողովի եզրակացությունները:

Լրատվամիջոցները հրավիրված են միայն բացման նիստին եւ եզրափակիչ մամուլի ասուլիսին: