Շատերին, այդ թվում՝ մեր սփյուռքահայ հայրենակիցներին հետաքրքրում է կարեւոր մի հարց. Հայաստանում սնունդը այլ երկրների համեմատ էժա՞ն է, թե՞ թանկ։

Նկատենք, որ այս հարցի շուրջ հակասական կարծիքներ կան։

Ներքոդրյալ աղյուսակներում ներկայացված են մի շարք սննդամթերքների գները հունիսին (մայրաքաղաքում)՝  դրամով, դոլարով, եվրոյով եւ ռուբլով։ Հաշվարկման համար օգտագործվել է նշված ամսվա ընթացքում այդ արժույթների միջին փոխարժեքը։

Գները համեմատելիս պետք է հաշվի առնել մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք

Արժույթների հարաբերակցությունը բացարձակ օբյեկտիվ համարել չի կարելի։ Նույն հաջողությամբ Հայաստանում դոլարը կարող էր հավասարվել ասենք 500 դրամի։

Այդ ժամանակ, բնականաբար, այդ եւ այլ արժույթներով գները ցածր կլինեին աղյուսակներում ներկայացվածից։

Միեւնույն ժամանակ, դոլարի ավելի բարձր փոխարժեքը կարող է հանգեցնել ներկրվող ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի թանկացման (դրամական արտահայտմամբ)։

Բնականաբար, ճիշտ համեմատության համար պետք է հաշվի առնել աշխատավարձի, կենսաթոշակի մակարդակը, եւ այլն: Ասենք, Ռուսաստանում որոշ ապրանքներ կարծես թե ավելի թանկ են, քան մեզ մոտ: Սակայն միջին աշխատավարձների, առավել եւս թոշակի, տարբերությունը հսկայական է: