5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ` Ճավա կղզուց հարավ, հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոիոլանգու քաղաքից 112 կմ հարավ-արեւմուտք: Օջախն ընկած է եղել 59,5 կմ խորությունում:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա:

Հավելենք, որ Ճավա կղզին աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին է` 140 միլիոն բնակչությամբ: Կղզու մակերեսը 132 հազար քկմ է: