Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախա•ահ Մեթյու Բրայզային:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան այսօր սկսել է իր շրջագայությունը Հարավային Կովկասում: Այս օրերին նա Հայաստանում է եւ մի քանի ժամից Ծաղկաձորում մասնակցելու է սեմինարի: Երեւանից Բրայզան կմեկնի Բաքու:

Փորձագետները կարծիք են հայտնում, որ սա Բրայզայի վերջին այցն է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահի մակարդակով, եւ շուտով նա նշանակվելու է ԱՄՆ դեսպան Ադրբեջանում: