Թուրքիայի Սամսունի նահանգային ոստիկանությունը էլ-փոստով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալել է մի խմբավորման, որի անդամները մեղադրվում են կավատությամբ զբաղվելու մեջ։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  Սամսունի ոստիկանությունը ստացված տեղեկությունները ճշտելու համար նախորդ տարվա սեպտեմբերից հետեւել է հիշյալ խմբի գործունեությանը։  Ոստիկանությունը, հավաքելով համապատասխան ապացույցները, հունիսի 8-ին Սամսունի նահանգի տարբեր հյուրանոցներում եւ բնակարաններում իրականացրած գործողությունների արդյունքում  ձերբակալել է կավատությամբ զբաղվելու մեջ մեղադրվող 39 անձի եւ մարմնավաճառության մեջ մեղադրվող 64  կանանց։  Ձերբակալված կանանց մեջ բացի թուրքերից, եղել են նաեւ Վրաստանի, Ղըրղզստանի, Դաղըստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։

Ձերբակալված մարմնավաճառների մի մասը Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով ամուսնացած է թուրք տղամարդկանց հետ։  Կանայք պնդել են, որ Թուրքիա են եկել իրենց երկրում տնտեսական ծանր վիճակի պատճառով: