Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Հարավային Աֆրիկայի Հանրապետություն՝ մասնակցելու հունիսի 9-10-ը Յոհաննեսբուրգ քաղաքում կայանալիք ՖԻՖԱ-ի 60-րդ կոնգրեսին: Կոնգրեսի ժամանակ կներկայացվի 2009 թվականին կատարած աշխատանքների եւ ՖԻՖԱ-ի զարգացման հեռանկարների վերաբերյալ հաշվետվությունը: Նաեւ պատվիրակներին կներկայացվի կազմակերպության ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունը, մասնավորապես՝ կներկայացվեն 2011-2014 թթ. բյուջեի նախնական ծրագրեր: Մանրամասնորեն կքննարկվի կազմակերպության 2011 թվականի բյուջեն:

Կոնգրեսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կներկայացնեն ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը եւ ՀՖՖ հավաքականի ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը: