Ոստիկանության աշխատակիցները Զոլաքար գյուղի բնակիչ, 38-ամյա Աշոտ Ա.-ի տանից մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են հայտանաբերել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ննջասենյակի հատակի գաղտնարանից եւ տանիքից հայտնաբերել ու առգրավել են 1 ինքնաշեն հրացան, ինքնաձիգի 5 պահունակ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 120 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» հրացանի 114 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 467 փամփուշտ, 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» հրացանի 2 փամփուշտ, 12 մմ տրամաչափի հրացանի 7 փամփուշտ եւ 16 մմ տրամաչափի հրացանի 16 փամփուշտ, գնդացրի 470 սմ երկարության ժապավեն, արկի 1 կգ վառոդ, ականի 500 գ վառոդ, «Սոկոլ» տեսակի 150 գ վառոդ, 2 էլեկտրոդետոնատոր, տարբեր տրամաչափի որսորդական հրացանի 62 պարկուճ, որսորդական հրացանի փամփուշտ լիցքավորող 1 գործիք, որսորդական հրացանի փամփուշտի 64 հրապատիճ, որսորդական հրացանի փամփուշտի կաշվե գոտի:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ըստ ոստիկանության` կատարվում է հետաքննություն:



























