Արցախի փոխոստիկանապաետը ազատվել է աշխատանքից:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գրիգորյանին Արցախի կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: