Մալայզիայում ուղեւորատար նավը բախվել է պարեկային մոտորանավակին, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ուղեւորատար նավի վրա եղել է 80 ապօրինի ներգաղթյալ: Ներկայումս նրանցից 17-ը համարվում են անհետ կորած:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պարեկային մոտորանավակը փորձել է կանգնեցնել Ինդոնեզիա շարժվող նավը:
Ներկայումս դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում, պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:





























