Իրանի ՌԾՈՒ-ն կանխել է ծովահենների կողմից տանկերը գրավելու հերթական փորձը, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: Ծովահենների դեմ մարտական գործողությանը մասնակցել են 30-րդ նավատորմի նավերը, որոնց շարքում՝ «Ալվանդ» ականակիրը եւ «Բուշեր» ուղեկցող նավը:

Ըստ երկրի ՌԾՈՒ հրամանատար ծովակալ Հաբիբոլահ Սայարի՝ իրենք արդեն երեք ամսից ավելի է գտնվում են Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, եւ սա «առաջին դեպքը չէ, երբ ԻԻՀ-ի ՌԾՈՒ-ի նավերը ուժ են գործադրում՝ նավթային եւ  այլ քաղաքացիական նավերը ծովահենների հարձակումներից փրկելու համար»:

Վերջերս իրանցի ծովայինները Իրանի տանկերը ծովահեններից փրկելու համար ստիպված էին եղել զենք օգտագործել:

Այս անգամ հրաձգության հարկ չի եղել: Իրանի դրոշի ներքո լողացող տանկերը «ժամանակին է կապվել նավատորմի նավերի հետ, նրան «ուղեկցություն» է տրամադրվել, իսկ իրանական նավերի տախտակամածներում հատուկ նշանակության ջոկատայիններ են հայտնվել՝ պատրաստ հարձակվել  ծովահեններով 9 արագանավերի վրա:  Տեսնելով իրանցի ծովայինների մարտական պատրաստությունները՝ ծովահենները լքել են ավազանը», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: