Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, երբեք չի հայտարարել, որ Ռուսաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նման հայտարարություն արել է ինքը Միրոնովը, հայտնում է Nakanune.ru-ն։

«Ես միայն ասել եմ, որ մենք ներկայումս ԼՂՀ չենք ճանաչում որպես անկախ հանրապետություն»,- նշել է Միրոնովը։ «Ցավոք, ես զարմանքով հայտնաբերեցի, որ իմ խոսքերն ամբողջովին խեղաթյուրվել են»,- ավելացրել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն լուրերը, որ Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։ «Իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումից եւ համաձայնեցվել է այդ գերտեսչության ներկայացուցիչների հետ»,- ամփոփել է նա։

«Երբ ես ասում էի այդ բառերը, սրահում լրագրողներ չկային, եւ հավանաբար տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել»,- ենթադրել է Միրոնովը։