2008թ վրաց-օսական օգոստոսյան պատերազմի հետեւանքով ռուսական կողմից զոհվել է 67 զինծառայող: Այդ մասին հայտարարել է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Մարկինը ճշտում է մտցրել ՌԴ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ- գնդապետ Անատոլի Նոգովիցինի ներկայացրած թվերում: Նոգովիցինը ռուսական կողմի զոհերի թիվը 64 էր ներկայացրել:
Վլադիմիր Մարկինի փոխանցմամբ՝ Ցխինվալում ու Հարավային Օսիայի այլ բնակելի վայրերում ամբողջությամբ քանդվել ու այրվել են 655 բնակելի տուն, մասնակի ավերածությունների են ենթարկվել 2.139 շինություն, որոնց բնակիչներն առավելապես օսեթացիներ են եղել:
«Եվ բոլոր այս կորուստները Վրաստանի ցուցաբերած ագրեսիայի հետեւանքով»,- ասել է Մարկինը:




























