ԱՄՆ առափնյա պաշտպանության պաշտոնաթող ծովակալ Ռոբերտ Ջ. Փափը նշանակվել է ԱՄՆ-ում Արկտիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի:

«Ես երջանիկ եմ, որ նա համաձայնել է դադարեցնել իր արձակուրդը եւ միանալ մեր գործին, որին նա վերաբերում է մեծ կրքով»,-ասել է պետքարտուղարը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Փափը կհամակարգի նաեւ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Արկտիկայի ժողովուրդների նկատմամբ: