Հայաստանը հայտնվել է 45-րդ հորիզոնականում՝ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում:
Այս շաբաթ եվրոգավաթների խաղարկություններում տեղի ունեցած հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում որոշակի փոփոխություններ են արձանագրվել:
«Armsport» կայքի տեղեկացմամբ, առաջին հորիզոնականում է Անգլիան, որի առաջնությունում հանդես եկող թիմերն առայժմ լավագույնն են Եվրոպայում: Երկրորդն Իսպանիան է, 3-րդը՝ Իտալիան: Առաջին տասնյակում են նաեւ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ռումինիան եւ Պորտուգալիան:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանին գերազանցում են նաեւ Բելառուսը (30), Լիտվան (32), Լատվիան (33), Մոլդովան (35), Վրաստանը (36), Ադրբեջանը (38), Ղազախստանը (42) եւ Էստոնիան (43):
Ցանկը կազմելիս հաշվի է առնվել տվյալ երկրի առաջնությունում հանդես եկող թիմերի մրցելույթները եվրագավաթների խաղարկություններում:



















